‘Կադրային հարցեր ԵՄ-ում’

1106

Երեքշաբթի Բրյուսելում ԵՄ անդամ երկրների առաջնորդները և կառավարությունների ղեկավարները չորրորդ փորձը կանեն՝ փախհամաձայնության գալու այն անձանց հարցում, որոնք կղեկավարեն Եվրամիությունը և նրա հիմնական կառույցները առաջիկա հինգ տարիներին:

Վիշեգրադյան խմբի պետությունները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան, ու նաև Իտալիան, չեն համաձայնում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ֆրանս Թիմերմանսի թեկնածությանը:

Իտալիայի վարչապետն իր հիմնավորումներն է ներկայացրել. «Թիմերմանսի հարցում նույն բանն է կատարվում, ինչից, թվում էր, որոշել էինք հրաժարվել: Առաջադրվում է spitzenkandidat, նա, ով առաջատար դիրքում է: Բայց այդ սխեման արդեն աղբարկղ էր նետվել, քանի որ անարդյունավետ էր: Թիմերմանսին ինչ-որ մեկի հետ փաթեթով են առաջարկում, սակայն Իտալիան պատրաստ չէ  դրան համաձայնել»:

Այս մոտեցումը զայրացրել է Ֆրանսիայի նախագահին, որը նախօրեին հայտարարել է, թե Եվրոպան, կարծես թե, պատրաստ չէ նման որոշումներ կայացնելու, և արդյունքների բացակայությունը կապ ունի երկրների միջև քաղաքական տարաձայնությունների հետ: Բացի այդ՝ նա նշել է, թե փակուղին, որում հայտնվել է ԵՄ-ն, կապված է «մի շարք քաղաքական գործիչների անձնական հավակնությունների հետ, որոնք անտեղի են այդպիսի բանակցություններում»:

Սակայն ո՛չ Մակրոնի խոսքերը, ո՛չ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ջանքերը չեն կարողացել կոտրել Վիշեգրադյան խմբի երկրների և Իտալիայի միասնությունն այդ հարցում:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում FETO-ի գործով 42 զինվորականների ձերբակալման օրդեր է տրվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես չի կարելի «ընտրել» ԲԴԽ անդամ’