‘Կադրային հերթական փոփոխությունները դատախազությունում ‘

780

Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

Այսպես` 
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:
Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը’
Հաջորդ հոդվածը‘Ներկայացվեցին Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները’