‘Կազմի ամրապնդման համար «Լիվերպուլը» Կլոպին 170 մլն եվրո կհատկացնի’

1135

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշանակալի դրամական հատկացումներ կստանա՝ իր հայեցողությամբ կազմն ամրապնդելու համար: Կարմիրների ղեկավարությունը պատրաստ է նորեկներ ձեռք բերելու համար 170 մլն եվրո հատկացնել, իսկ մասնագետի առջեւ հաջորդ մրցաշրջանի համար հետեւյալ նպատակը կդրվի. շահել Անգլիայի առաջնությունը կամ՝ Չեմպիոնների լիգան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կլոպին հետաքրքրում են Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Տելյոն, Ռոբերտ Լեւանդովսկին, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը եւ գրոհի ու դարպասապահի դիրքերն ամրապնդելու այլ թեկնածուներ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ինձ դուր է գալիս այս «պրոյեկտը», ո՜վ Կարլոս ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’