‘Կալանավորվել է France Telecom ընկերության ղեկավարը’

1303

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործող նախագահ Քրիստիան Լագարդի մերձավորագույն օգնականներից մեկին՝ France Telecom ընկերության ղեկավարին կալանքի տակ են վերցրել, այսպես կոչված՝ «Տապիի գործի» շրջանակներում: Այդ մասին, РИА Новсти-ի փոխանցմամբ,  այսօր հաղորդել են իրազեկ աղբյուրները:

Ստեֆան Ռիշարը Լագարդի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրած ժամանակ (2007-2011 թթ.) եղել է  աշխատակազմի տնօրենը, իսկ նրա՝ ԱՄՀ տեղափոխվելուց հետո ղեկավարել է Ֆրանսիայում  բջջային կապի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «Օրանժը»:

France Telecom կապի  ֆրանսիացի օպերատորը հայտարարել է, որ Ստեֆան Ռիշարը, չնայած ձերբակալությանը, նախկինի պես շարունակում է լինել ընկերության ղեկավարը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի  տեղակալը՝ Ժերվե Պելիսյեն:

Նախորդ հոդվածը‘Արցախի պողոտայում ական է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության Top-5 խաղացողներից մեկը. Russia Today’