‘Կահիրեում ցրել են իսլամիստների ճամբարները. կան զոհեր’

852

Առնվազն 50 մարդ զոհվել է, և հարյուրավորները վիրավորվել են՝ Կահիրեում  ոստիկանության կողմից տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների վրանային ավանը ցրելիս, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը: Այս լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ հաղորդվել էր 15, ապա՝ 30 սպանվածների մասին:

Երկրի ՆԳՆ ուժերը չորեքշաբթի առավոտյան սկսել են ցրել Կահիրեում Մուրսիի կողմնակիցների վրանային երկու ավանները: Ոստիկանությունն այդ նպատակով արցունքաբեր նռնակներ է գործի դրել: Երկու հրապարակներն էլ շրջապատվել են զինվորականների կողմից, երկնքում ռազմական ուղղաթիռ է պտտվում:  «Օրինականության պաշտպանության միություն» շարժումը, որը Մուրսիին իշխանության վերադարձնելու կողմնակից է, իր համակիրներին կոչ է արել «շտապ գալ հրապարակ՝ արյունալի կոտորածին դիմակայելու համար», փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘Անչափահաս աղջկա փաստացի ամուսինը հայտնվել է մեղադրյալի աթոռին’