‘Կամբոջան մեծացնում է առնետի մսի արտահանումը’

1948

Կամբոջայի բրնձի դաշտերում անսովոր բերք է աճում: Այնտեղ դելիկատեսների աճող միջազգային շուկան մատակարարելու նպատակով հազարավոր վայրի առնետներ են բուծվում:
Շատ երկրներում առնետների նկատմամբ վերաբերմունքը քամահրական է, քանի որ նրանց համարում են վարակ տարածողներ: Սակայն Կամբոջայում արծաթափոր առնետը (Rattus argentiventer) դելիկատես է համարվում, որովհետև ապրում է մաքուր օդի տակ և սնվում է հիմնականում էկոլոգիապես մաքուր մթերքներով:

Երկրի մայրաքաղաք Պնոմպենից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կամպոնգ-Չամ գավառում առնետների որսի աճը պայմանավորված է բրնձի բերքահավաքի ավարտով և անձրևների սեզոնի մոտալուտ մեկնարկով: Հունիս-հուլիս ամիսներին կրծողները դաշտերում սնվելու բան չեն ունենում և ստիպված են լինում բարձրանալ դեպի բարձրավանդակները, որտեղ էլ նրանց սպասում են տեղացի ֆերմերների լարած թակարդները:

37-ամյա Չուեն Չխիմը թվարկում է իր որսած առնետների մսի առավելությունները՝ նշելով, որ դրանք բացառապես մաքուր սնունդ են ընդունում. բրնձի ցողուններ, բանջարեղեն, վայրի բույսերի արմտիք: 

Առնետի միսը կարելի է տապակել, այդ թվում՝ գրիլի վրա, ապուր եփել կամ պաշտետ պատրաստել: Նրա համը հիշեցնում է խոզի միսը:

Առնետի միսը հիմնականում արտահանվում է Վիետնամ, այնտեղից էլ՝ Ասիայի տարբեր երկրներ: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ռուսաստանամետ ՀԿ-ները հակաՆԱՏՕ-ական ակցիա են նախապատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության բաժնի պետը’