Կամերունն ԱԱ-ներում Բրազիլիային հաղթած առաջին աֆրիկյան թիմն է

409

Ֆուտբոլի Կամերունի հավաքականն աֆրիկյան թիմերից առաջինն է, որին հաջողվեց աշխարհի առաջնությունում հաղթել Բրազիլիայի հավաքականին։ Նախքան ընթացիկ առաջնությունում բրազիլացիները ԱԱ-ներում աֆրիկյան երկրների հավաքականների հետ հանդիպել էին 7 անգամ եւ տարել 7 հաղթանակ, հաղորդում է Opta Sports-ը։

Պատմական նվաճմանը Կամերունի հավաքականը հասավ խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը, որը խաղաշապիկը հանելու համար ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց։ Կամերունը հաղթեց նվազագույն հաշվով, բայց չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ G խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Բրազիլիան ու Շվեյցարիան։

1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Հարավային Կորեան։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում աշխատելու մտադրություն չունի