Կամո Հովհաննիսյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Լա լիգայում

431

Հովհաննիսյանի համար առաջնայինը Եվրոպա տեղափոխվելն է, քանի որ Ղազախստանում նա արդեն նվաճել է գլխավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնությունն ու գավաթը։

Ղազախստանի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, խփել չորս գնդակ և նույնքան գոլային փոխանցում կատարել։ Նա նաև չորս հանդիպման և մեկ գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։

Նախորդ հոդվածըՀաագայում որոշում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ հայցերով
Հաջորդ հոդվածըԴոնեցկի անջատականները անդամագրվում են «Единая Россия»–ին