‘Կամրջի երկաթե արգելապատնեշը փրկել է 32-ամյա վարորդին’

1206

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 527 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Կարեն Սարգսյանը Սարալանջի Հին ճանապարհով բարձրանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել նորակառույց կամրջի երկաթբետոնե արգելապատնեշին:

Ըստ shamshyan.com-ի՝ վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Եթե երկաթյա արգելապատնեշը չպահեր ավտոմեքենան, այն մի քանի մետր բարձրության կամրջից վայր էր ընկնելու, ու վթարը ողբերգական ավարտ կունենար: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը գողացել է ընկերուհուն. Քր.գործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիական գավաթի լիգայից (տեսանյութ)’