‘Կանադայում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն ամերիկյան Ֆերգյուսոնի բնակչության’

868

Երեքշաբթի Տորոնտոյում մի քանի հարյուր քաղաքացիներ հավաքվել են ԱՄՆ հյուպատոսության առջև՝ սատարելու ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի (Միսսուրի նահանգ) բնակիչներին: Ցուցարարները համաձայն չեն ամերիկյան երդվայլ ատենակալների դատարանի որոշմանը՝ չդատակոչել սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնին, որն ամռանը գնդակահարել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

CBC հեռուստատեսության տվյալներով՝ ակցիան խաղաղ ընթացք է ունեցել: Ցուցարարները վանկարկել են՝ «Սևամորթ լինելը հանցանք չէ»:

Օտտավայում նույնպես ամերիկյան դեսպանատան մոտ հավաքվել է մի քանի տասնյակ հոգի, հիմնականում՝ տեղի համալսարանի ուսանողներ, որոնք պարզել են պաստառներ՝ «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն», «Ո՛չ ռասիզմին» մակագրություններով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես անհանգստացած է Ֆերգյուսոնի իրադարձությունների կապակցությամբ: Ելույթ ունենալով  Չիկագոյում՝ նա հայտարարել է, որ բողոքի ակցիաների ընթացքում բռնության կիառումն անընդունելի է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Տնտեսությանը վիրահատական միջամտություն է անհրաժեշտ’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքն իրեն թույլ է տվել բաժանել օգտատերերի տվյալները. Հրաժարվել չես կարող’