‘Կանայք Իրաքում ինքնապաշտպանության ջոկատներ են կազմավորում ‘

849

Իրաքցի ավելի քան երկու հարյուր կանայք ընդգրկվել են Դիյալա նահանգի ինքնապաշտպանական ջոկատներում: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստներին:

Կանանց ինքնապաշտպանական ջոկատների առանցքը «Իրաքի կանայք» շարժման անդամներն են: Այն ստեղծվել է 2007 թ.՝ ահաբեկչական խմբավորումներում կանանց և աղջիկների հավաքագրումը կանխելու նպատակով:

Դիյալա նահանգը գտնվում է Բաղդադից հյուսիս-արևելք: Այդ և հարևան շրջանների բնակիչները վախենում են  ԻԼԻՊ-ի գրոհայինների ներխուժումից, որոնք արդեն գրավել են Մոսուլ և Թիքրիթ քաղաքները և շարժվում են դեպի Բաղդադ: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Երեւանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ դոլարային բաղադրիչը շաբաթվա կտրվածքով ավելի մեծ անկում է արձանագրել, քան դրամային բաղադրիչը’