‘Կանանց համար ամենավտանգավոր երկրները’

2526

Հնդկաստանը զբաղեցրել է կանանց նկատմամբ անբարյացակամ երկրների ցուցակի առաջին հորիզոնականը՝ սեռական ոտնձգության և ստրկական աշխատանքի մեծ ռիսկի պատճառով: The Thomson Reuters-ը զեկույցը հրապարակել է հունիսի 26-ին, հաղորդել է CNN-ը:

Հնդկաստանում հազվադեպ չեն դեմքին ծծմբաթթու լցնելու դեպքերը,  կանանց սեռական օրգանները վնասող վիրահատությունները,անչափահաս ամուսնությունները և ֆիզիկական բռնությունները:

Հնդկաստանին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Կոնգոյի ԴՀ-ն, Եմենը, Նիգերիան և ԱՄՆ-ը:

ԱՄՆ-ը միակ արևմտյան երկիրն է, որ հայտնվել է կանանց նկատմամբ վատ վերաբերմունք ունեցող երկրների ցանկում՝ MeToo շարժման պատճառով, որը ծագել է 2017 թ. և բռնության բարձր մակարդակ է ի ցույց դրել կինոարդյունաբերության բնակավառում:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘CNN. Ռեստորանի միջադեպից հետո Սառա Սանդերսին կպաշտպանի գաղտնի ծառայությունը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում չեղարկել են Հոլոքոստում լեհերին մեղադրելու համար նախատեսված պատասխանատվությունը’