‘Լեհաստանում չեղարկել են Հոլոքոստում լեհերին մեղադրելու համար նախատեսված պատասխանատվությունը’

2488

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը (Սեյմ) փոփոխություններ է կատարել այն օրենքում, որը քրեական պատիժ է սահմանում լեհ ժողովրդին Հոլոքոստին մասնակցելու խնդրով հրապարակային մեղադրանք առաջադրելու  համար: Չորեքշաբթի կայացած քվեարկության ժամանակ օրենքի փոփոխությունների օգտին քվերակել է 288 պատգամավոր, դեմ՝ 25-ը, հինգ հոգի ձեռնպահ է մնացել:

Այժմ օրենքում չկան քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներ: Նախկինում այդ փաստաթղթում արձանագրված էր պատիժ՝ մինչև երեք տարվա ազատազրկում՝ Հոլոքոսի հարցում լեհ ժողովրդի կամ պետության մեղքի գաղափարը տարածելու համար: Պատիժ էր նախատեսվում նաև Երրորդ ռայխի գործած հանցանքներին մասնակցություն ունենալու արտահայտությունների համար: Նման իրավախախտումների թվին էր պատկանում, օրինակ,  «լեհական համակենտրոնացման ճամբարներ» ձևակերպումը:

Օրենքն ուղարկվել է Սահմանադրական դատարանի քննարկմանը, սակայն չսպասելով դատարանի որոշմանը՝ օրենքը վերանայելու առաջարկով չորեքշաբթի առավոտյան հանդես է եկել երկրի վարչապետի գրասենյակը: Եվ այդ նախաձեռնությունն արտահերթ ընդգրկվել էր խորհրդարանի օրակարգում և անմիջապես քննարկվել՝ չնայած ընդդիմության բողոքների:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանանց համար ամենավտանգավոր երկրները’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին’