‘Կանխվել է 1.5 կգ ոսկու մաքսանենգության փորձ’

1435

Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները,   մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել: Ըստ Ֆիննախի մամուլի ծառայության՝ զննման արդյունքում քաղաքացուն պատկանող ավելի քան 100կգ քաշով հագուստի պարկերի մեջ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1529 գրամ:

Համաձայն աղբյուրի, ընթացիկ տարում մյուս խոշոր բացահայտումներն առնչվել են թմրանյութերի մաքսանենգ տարանցմանը:

Ստանալով օպերատիվ տեղեկություններ՝ վարչության աշխատակիցները կինոլոգիական ծառայության շների միջոցով մանրակրկիտ զննման են ենթարկել փոստային բաժանմունքով արտահանման ենթակա ծանրոցը՝ հայտնաբերելով խնամքով թաքցված ավելի քան 3կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կոնգրեսի հայցը’