‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կոնգրեսի հայցը’

1880

Ինչպես արդեն հաղորդել էինք, Եվրադատարանը վարույթ է ընդունել «Հայ ազգային կոնգրեսի» դեռեւս 2010 թվականի ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ իշխանությունների։ Այն ժամանակ հայցը ներկայացվել է ՀՀՇ-ի անունից, որի իրավահաջորդն է ՀԱԿ-ը։  Հայցը վերաբերում է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու քաղաքապետարանի մերժումին։

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մեր հանրահավաքների ու երթերի դիմումները  մերժել էր քաղաքապետարանը, հայաստանյան դատարաններից հետո մենք դիմեցինք Եվրադատարան, երկու օր առաջ ստացել ենք որոշումն այն մասին, որ մեր գործը վարույթ է ընդունվել։ Սա շատ լավ նախադեպ է»,-ասել է Արամ Մանուկյանը news.am-ին։

Նախորդ հոդվածը‘Կանխվել է 1.5 կգ ոսկու մաքսանենգության փորձ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ ժամանակավոր հավատարմատարների հետ ‘