‘Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները’

1466

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը, ստացել է հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Պորտաբույծ» ֆիլմը:

Այդ տրագիկոմեդիայում պատմվում է աղքատ մի ընտանիքի մասին, որն իր վիճակը փոխելու համար աշխատանքի է անցնում հարուստների մոտ:

Բրտանացի դերասանուհի Էմիլի Բիչեմը «Պստլիկ Ջո» հոգեբանական դրամայում մրացանակի է արժանացել կնոջ լավագույն դերակատարման համար:

Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում մրցանակը բաժին է հասել դերասան Անտոնիո Բանդերասին՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմում:

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել ֆրանս-սենեգալցի ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկ» ֆիլմը, որը պատմում է միգրանտների ճակատագրի և հայրենիքում մնացած նրանց կանանց մասին: Դիոպը ստացել է Գրան-պրին, որը սովորաբար տալիս են կինոյում նշանակալի ձեռքբերումների համար: 72 տարվա ընթացքում Կաննի փառատոնի ընթացքում առաջին անգամ պարգևատրվել է սևամորթ կին ռեժիսոր:

Կինոփառատոնի հիմնական մրցույթը ղեկավարում էր ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:Կաննի կինոփառատոնը բացվել է մայիսի 14-ին Ջիմ  Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» զոմբի-կատակերգությամբ:

Փառատոնում տեղի է ունեցել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը ոչ մի մրցանակ չի ստացել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկ»-ը’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ հաղորդագրությունը՝ Քոչարյանի գործի նյութերի մասին’