‘Կան փակ ճանապարհներ’

1265

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ,  Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ, Թթուջուր, Միրաք, Շենկանի, Միջնատուն, Ճարճակիս համայնքների ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Ուրասար-Կաթնաղբյուր, Սպիտակ-Ապարան, Նոյեմբերյան-Ջուջևան (միայն բեռնատարների համար), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նախորդ հոդվածը‘Վաղվանից տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի որոշ առանձնահատկություններ’