Կապելլոն՝ Էմերիի մասին

347

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելլոն գովասանքի խոսքեր է հնչեցրել «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հասցեին։

«Երբ Էմերին խաղում է գավաթային խաղերում, նա հիանալի է։ Այս մասնագետը ծնվել է գավաթներ նվաճելու համար։ Իսպանիայի առաջնությունում նա ունենում է որոշակի խնդիրներ, բայց եվրագավաթային խաղերում հիանալիորեն «կարդում է» ցանկացած մրցակցի խաղ։

Շատ լավ եմ հիշում, թե նա ինչպես էր աշխատում «Սպարտակում»։ Ամեն դեպքում, միայն ինքը կարող է ասել, թե ինչու չհաջողվեց աշխատանքը Ռուսաստանում»,- այս մասին իտալացի մասնագետը նշել է Championat-ի հետ զրույցի ընթացքում։

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Ընտրվել է վատթարագույնը, անմարդկայինը, ազգակործանը
Հաջորդ հոդվածըՓսակին մեկնաբանել է Բայդենի խոսքը