Փսակին մեկնաբանել է Բայդենի խոսքը

320

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չորեքշաբթի ճեպազրույցում ստիպված է եղել պարզաբանել, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը միշտ են արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը,  թե՞ որոշ դեպքերում դրանք միայն նրա կարծիքն են դրսևորում այս կամ այն հարցում։

Ճեպազրույցում մի լրագրող հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը վերջերս երեք անգամ մեկնաբանել է իրավիճակն Ուկրաինայում, իսկ «հետո Սպիտակ տունը կամ հենց ինքը նախագահը հայտարարել են, թե դա չի արտացոլում ԱՄՆ-ի քաղաքականությունը»։

Փսակին այդ առիթով նշել է, որ Բայդենն, առաջադրվելով նախագահի պաշտոնում, իր ընտրողներին խոստացել է լինել ուղղամիտ։ «Նրա մեկնաբանությունները երեկ գենոցիդի մասին, նաև ռազմական հանցագործությունների մասին՝ դրա ուղղակի արտացոլումն են։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կասկածներ ունի այն դաժանությունների վերաբերյալ, որ տեսնում ենք Ուկրաինայում։ ․․․ Աշխարհի տարբեր առաջնորդներ դա տարբեր կերպ են բնութագրում։ Բայց կասկածից վեր է, որ այն, ինչ մենք տեսնում ենք՝ սարսափելի է։ Եվ նախագահն էլ դա այնպես է անվանում, ինչպես տեսնում է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿապելլոն՝ Էմերիի մասին
Հաջորդ հոդվածըԼավրով․ Արևմուտքը հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին