‘«Կապտանռնագույնները» կարծում են, որ Ռոնալդուն նվազագույնը 4 խաղով պետք է որակազրկվի։’

852

«Բարսելոնայի» որոշ խաղացողներ իրենց կարծիքն են հայտնել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Կորդովա» — «Ռեալ» հանդիպման ժամանակ Քրիստիանու Ռոնալդուի արարքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport-ը։

Նշենք, որ «արքայական ակումբը» այդ խաղում հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Համաձայն աղբյուրի տեղեկության «կապտանռնագույնները» դիտել են պորտուգալացի հարձակվողի հեռացման դրվագը և միաձայն հայտարարել, որ նա նվազագույնը 4 խաղով պետք է որակազրկվի։ Նրանք նաեւ հավելել են, որ ամեն դեպքում չեն հավատում «մեծ հրաշքներին»։

Նշենք, որ այդ հանդիպման 82-րդ րոպեին «սերուցքայինների» հարձակվող Ռոնալդուն միանգամից հեռացվեց դաշտից մրցակցի պաշտպան Էդիմարի ոտքերին միտումնավոր հարվածելու համար։ Խաղից հետո Ռոնալդուն ներողություն էր խնդրել իր արարքի համար։

Միջադեպը մյուս շաբաթ կդիտարկվի կարգապահական կոմիտեի կողմից։ Ամեն դեպքում՝ պորտուգալացի հարձակվողը բաց կթողնի մյուս տուրի հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ռեալ Սոսիեդադին»։ 

Նախորդ հոդվածը‘Միջադեպ. Զամերը հայհոյել է Գվարդիոլային’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության ամենամեծ նվաճումը. «ՉԻ»’