‘Կառավարական պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ ‘

829

Նոյեմբերի 19-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ այլք:

ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, օրակարգում ընդգրկված է Համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության տարբեր ասպեկտներ շոշափող ավելի քան 20 հարց: 

Նախորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ. Հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը Ուկրաինայից պահանջում է ազատ արձակել Տիմոշենկոյին’