‘Կառավարության առաջարկով վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի’

995

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հաստատելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովին վաղը` դեկտեմբերի 20-ին, հրավիրել արտահերթ նստաշրջան մի շարք օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Արտահերթ նիստի օրակարգում է նաեւ Ռուսաստանի հետ ստորագրված երեք պայմանագրերը` գազի սակագնի, ներկրվող նավթամթերքները մաքսատուրքից ազատելու, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու վերաբերյալ համաձայնագրերը վավերացնելու հարցը:

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Իշխանությունները պետք է օր առաջ հեռանան ‘
Հաջորդ հոդվածը‘Անորոշ ժամկետով, առանց ձայնի իրավունքի դիտորդ ՀՀ. Գազի պայմանագրի ամբողջական տեքստը’