‘Կառավարությունը ավելացրել է տոների թիվը ևս մեկով’

1013

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր: Այս մասին հայտնում է Կառավարության կայքը: Նշենք նաև, որ ուսանողության օրը լինելու է աշխատանքային օր:

Նախորդ հոդվածը‘Պուտինի պատվին Գյումրիի փողոցների շինարարության դիմաց Կառավարություն չի վճարում. ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ կդնի մի շարք առանցքային օրինագծեր ‘