‘Պուտինի պատվին Գյումրիի փողոցների շինարարության դիմաց Կառավարություն չի վճարում. ԳԱԼԱ’

856

Գյումրիում անցած տարեվերջին իրականացվեցին փողոցաշինական աշխատանքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ: Պատվիրատուն ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունն էր: Նախարար Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր 3 շաբաթվա ընթացքում հիմնանորոգել Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող երկու հիմնական ճանապարհները, բացի այդ ասֆալտապատվել էին Աբովյան փողոցն ու Գյումրու դրամատիկական թատրոնի ծառայողական մուտք տանող ճանապարհահատվածը:

Փողոցաշինական աշխատանքներում ներգրավված երեք շինարարական կազմակերպություններն էին Գյումրու «Մերձմոսկովյան» ընկերությունը, «Ախուրյանի ճանշինն» ու եւս մեկ կազմակերպություն Լեռնային Ղարաբաղից հանրապետությունից:

Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել է հաստ շերտով ասֆալտ: Սակայն ՀՀ կառավարությունից ու տրանսպորտի նախարարությունից շինարարական ընկերություններին հորդորել են առավել մեղմ գներ սահմանել, քանի որ բյուջեի միջոցները սուղ են, այդ պատճառով էլ 3 շինարարական կազմակերպությունները մոտ 100 միլիոն դրամ գումար զիջել են: ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ իրականացված աշխատանքների դիմաց 400 միլիոնի վճարումը մինչ օրս տրանսպորտի ու կապի նախարարությունը չի կատարել՝ չնայած որ անձամբ նախարարը խոստացել էր, որ աշխատանքներն ավարտելուն պես գումարը կփոխանցվի ընկերություններին:

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նահանջել է 38-րդ հորիզոնական’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ավելացրել է տոների թիվը ևս մեկով’