‘Կառավարությունը արտահանման ապահովագրական կազմակերպություն է ստեղծում’

895

Կառավարությունը արտահանման ապահովագրական կազմակերպություն կստեղծի: Գործադիր մարմնի` վաղվա նիստի օրակարգի համաձայն՝ արտահանման ապահովագրական կազմակերպության ընդհանուր կապիտալ կսահմանվի 1 միլիարդ 950 միլիոն դրամ, որից 1,5 միլիարդը կանոնադրական կապիտալն է: Այն համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով: Մնացած 450 միլիոնը   ստեղծվելիք ՓԲ ընկերության գլխավոր պահուստն է:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Մամեդլի. Նախագահության 3-րդ ժամկետը բազմաթիվ խնդիրներ կստեղծի Իլհամ Ալիևի համար’