‘Կառավարությունը արտահերթ սկսում է կատարել քառյակի պահանջները’

1601

Կառավարության այս շաբաթվա նիստը տեղի է ունենալու ոչ թե հինգշաբթի, այլ՝ այսօր: Նշենք, որ Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու վաղը՝ հունիսի 18-ին և այսօր գործադիրի նիստը պայմանավորված է նրանով, որ վերջինս շտապում է հավանության արժանացնել որոշ նախագծեր, մասնավորապես «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երթևեկության կանոնների  մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխություն և որը ուժի մեջ պետք է մտնի սեպտեմբերի 1-ից:

Ուշագրավ է, որ այս հարցը ընդգրկված է նաև օրերս հրապարակած քառյակի 12 պահանջների մեջ, և ինչքան էլ կառավարության անդամները հայտարարեն, որ քառյակի պահանջները չեն կատարվելու՝ կառավարության քայլերը հակառակի մասին են վկայում: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Ստեփանակերտի համալսարաններից մեկում. շենքում գտնվել է 150 ուսանող’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում ռմբակոծության զոհ է դարձել ավելի քան 30 մարդ’