‘Կառավարությունը գազի որակն ստուգող հանձնաժողով կստեղծի’

849

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է գազի որակը ստուգելու համար լաբորատորիա եւ անկախ հանձնաժողով ստեղծել՝ հաշվի առնելով բնակչության եւ ջերմոցային տնտեսությունների ղեկավարների բողոքները՝ գազի որակի առնչությամբ։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Նազարյանի առաջարկով հանձնարարել է հանձնաժողով ստեղծել, որի կազմում կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններ, գիտնականներ։

Հիշցնենք, որ այս ձմեռվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհու էին, որ գազի համար թեեւ գրեթե կրկնակի ավելի են վճարում, բայց չեն կարողանում բավարար չափով տաքացնել բնակարանները: Թեեւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնում իր լաբորատորիայի միջոցով ստուգել գազի որակը, բայց մի շարք անկախ փորձագետներ պնդում էին, որ գազ մատակարարող ընկերությունը չի կարող անաչառ ստուգաչափում կատարել, հետեւաբար՝ անհրաժեշտ է, որ անկախ փորձագիտական լաբորատորիա ստեղծվի:

 

Նախորդ հոդվածը‘2015-ի հունվարի 1-ից ԼՂՀ-ում կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ’