‘2015-ի հունվարի 1-ից ԼՂՀ-ում կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը’

1034

Լեռնային Ղարաբաղում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունում համոզված են, որ աշխատավարձերի բարձրացումից հետո, որը նախատեսվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, քաղաքացիները հանգիստ կվերաբերվեն նոր կենսաթոշակային բարեփոխմանը: Ընդդիմախոսները կարծում են, որ անհրաժեշտ է ապահովել արժանապատիվ ներկա:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը, ինչպես Հայաստանում, մեզ մոտ էլ իրականացվում է փուլ առ փուլ: Անցյալ տարի առաջին փուլում ՀՀ-ում ներդրվեց եկամտահարկը, իսկ այս տարի այն ներդրվեց արդեն Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ փուլում ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, և 2015  թվականից կներդրվի ողջ համակարգը», — պարզաբանել են Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարությունում:

Այժմ Լեռնային Ղարաբաղում գործում է պետական կենսաթոշակային ապահովման համակարգը: Քաղաքացիներին պետական կենսաթոշակ է վճարվում պետբյուջեի միջոցներից:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ճգնաժամ և հանգուցալուծում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը գազի որակն ստուգող հանձնաժողով կստեղծի’