‘Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական մարմինն է ստեղծել’

1840

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծել: «Կոռուպցիայի կանխման հարցերով մարմնի մասին» օրինագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում:

Ըստ նախագծի, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա կստեղծվի կոռուպցիայի կանխման մարմին: Այն կհետեւի պաշտոնեական էթիկային, շահերի վեճերին եւ պաշտոնյաներին ներկայացվող այլ պահանջներին: Կառույցը նաեւ եկամուտների հայտարարագրերը կընդունի:

Այս պահանջները կգործեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ կոռուպցիայի բարձր պոտենցիալ ռիսկեր ունեցող ոլորտների աշխատակիցների համար՝ պետգնումներ, դատախազություն եւ քննչական մարմիններ:

 

Նախորդ հոդվածը’15 դոլարով ձեռք բերված ադամանդը կվաճառվի մոտ $460 հազարով’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարար. կառավարության կազմի մեծ մասը հայտնի է’