‘Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարար. կառավարության կազմի մեծ մասը հայտնի է’

1780

Սերժ Սարգսյանը նշանակել է կառավարության 18 նախարարներից 11-ին: Ըստ Սարգսյանի ստորագրած հրամանագրերի, բոլոր նախարարները վերանշանակվել են, բացի արդարադատության նախարարից: Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնենք, դարձել է ԱԺ փոխնախագահ: Նրա փոխարեն նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Հարությունյանը: Նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, դրանից առաջ մի քանի տարի ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էր, իսկ 2012-ից առաջ՝ արդարադատության նախարարը:

Վերանշանակված նախարարներն են.
Վարդան Արամյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար,
Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի նախարար,
Վահան Մարտիրոսյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Աշոտ Մանուկյանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,
Իգնատի Առաքելյանը` գյուղատնտեսության նախարար,
Վիգեն Սարգսյանը` պաշտպանության նախարար,
Էդվարդ Նալբանդյանը` արտաքին գործերի նախարար,
Սուրեն Կարայանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,
Վաչե Գաբրիելյանը` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար,
Առայժմ անհայտ է առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, առողջապահության, մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և բնապահպանության նախարարների ճակատագիրը։
Այդ պաշտոնների մի մասը ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պետք է առաջադրի:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական մարմինն է ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ’