‘Կառավարությունը ձեւացնում է, թե ՀԿ-ների հետ օրինագիծ է քննարկում’

792

Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը չի քննարկվել հասարակական կազմակերպությունների հետ, այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ): Նա նշեց, որ նախօրեին պատգամավորներին էր բաժանվել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ իբր քննարկում է ծավալվել:

«Մենք զանգեցինք նշյալ ՀԿ-ներին, եւ նրանցից որեւէ մեկի հետ այս փոփոխությունները չեն քննարկվել: Քննարկվել է նախորդ տարբերակը: Սա ի գիտություն նրանց, ովքեր բարձրաձայն ասում էին, թե քննարկել են ՀԿ-ների հետ», — նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի դիտարկման, բավական ուշագրավ դատողություն արեց: «Եթե քննարկված չլիներ, հասարակական կազմակերպությունները կդիմեին Ազգային Ժողով: Դրա համար պետք էր ոչ թե զանգել, այլ հանդիպել», — ասաց Գալուստ Սահակյանը:

Նախագծի հեղինակը կառավարությունն է:  

Նախորդ հոդվածը‘Լֆիկ Սամոն՝ «Երեւան Սիթի»-ն վաճառելու մասին. «Երազ եք տեսել»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’