‘Կառավարությունը մերժել է գյուղացիների աջակցությանը միտված՝ ԲՀԿ պատգամավորների նախաձեռնությունը’

1250

Կառավարությունը բացասական եզրակացությունէ տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ կառավարության լրատվական ծառայության, գործադիրը «կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում»:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է փակել Տիգրան Մեծ պողոտան’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ութհազարամյա արիական հայերենը’