‘Բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է փակել Տիգրան Մեծ պողոտան’

1149

Պետական կարիքների համար իրենց տներից զրկված մի շարք քաղաքացիներ այսօր լուրջ անհանգստություն են պատճառել ոստիկանությանը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, և կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին:

Քաղաքացիները, պահանջելով իրենց տները, նախ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, այնուհետև կարողացել են կարճ ժամանակով փակել Տիգրան Մեծ պողոտան, իսկ այժմ էլ քննարկում են կառավարության մոտ նստացույց սկսելու առաջարկը: Բողոքի ակիցայի մասնակիցները իրենց մոտեցած Ալեքսանդր Ղազարյանից պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք և երթ անցկացնելու մասին իրազեկումն ի գիտություն է ընդունվել ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է գյուղացիների աջակցությանը միտված՝ ԲՀԿ պատգամավորների նախաձեռնությունը’