‘Կառավարությունը մտադիր է հրաժարվել բանկային հաշիվների լիովին շրջափակման և գույքի կալանքի փորձից’

890

Հայաստանի կառավարությունը մտադիր է հրաժարվել բանկային հաշիվների լիովին շրջափակման և գույքի կալանքի փորձից` հարկային պարտքի առկայության դեպքում:

Փետրվարի 20-ին կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նախարարը նշել է, որ պարտքերի համար բանկային հաշվի լիակատար սառեցման փոխարեն առաջարկվում է շրջափակել միայն հարկային պարտքի չափին հավասար գումար:

Խնդիրն առնչվում  է այն հանգամանքին, որ բանկային գաղտնիքին համապատասխան, բանկն իրավունք չունի հարկային մարմիններին հաղորդել հաճախորդի ֆինանսական տվյալները, և հարկերի գծով պարտքի առկայության դեպքում սառեցվում էր ողջ բանկային հաշիվը:

Օրենքի փոփոխությանը համապատասխան, հարկային պարտավորությունների առնչությամբ գույքի նկատմամբ կիրառված կալանքը կարող է վերացվել պարտքը մարելու կամ վճարումների ժամանակացույց կազմելու դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Ղրիմի խորհրդարանի խոսնակ. Ղրիմը կարող է անջատվել Ուկրաինայից’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն դատապարտում է քաղաքական հակամարտությունների մասնակիցների հակաօրինական գործողությունները’