‘Կառավարությունը նորից եվրապարտատոմսեր կթողարկի’

1171

Պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար Կառավարությունը կրկին որոշել է եվրապարտատոմսեր թողարկել, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով, պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Ըստ նրա, հնարավոր ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից անհրաժեշտ է կառավարել նաեւ պարտավորությունները: Խաչատրյանը նաեւ «առանձին փաստաթղթեր» ստորագրելու լիազորություն խնդրեց:

 «Արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից, սակայն այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը եւ ՀՀ կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:

Եվրապարտատոմսերի թողարկումը կառավարությունը կարեւորում է նաեւ այն տեսանկյունից, որ «դա ամրապնդում է միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայությունը»:

 

 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գեւորգյանը՝ ֆինանսների նոր փոխնախարար’