‘Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը «Տանգո»-ին ‘

1776

Կառավարության այսօրվա՝ հոկտմբերի 4-ի նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14241,9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51.271.006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:

Կառավարությունն ընդունեց այս որոշումը:

Լուսանկարը` Photolure

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը խզում է հարաբերությունները Թեհրանի և Դամասկոսի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կակա. Զարմացա, որ մեկնարկային կազմում էի ընդգրկվել’