‘Կառավարությունը 380 հազար դոլարանոց հողամաս կնվիրի նախկին վարչապետին. Մամուլ’

1261

«ՀՀ իշխանությունները պատրաստվում են հողամաս նվիրել «Երևան, իմ սեր» հիմնադրամին։ Այս հարցն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում։ Ըստ որոշման նախագծի՝ այդ հողամասը գտնվում է Կոզեռնի փողոցի 11 հասցեում, ունի 298 քմ մակերես, իսկ շուկայական արժեքը կազմում է 155 մլն դրամ (մոտ 380 հազար ԱՄՆ դոլար)։ Այնտեղ պետք է կառուցվի հիմնադրամի շենքը։

Ուշագրավն այն է, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տերը որոշ շրջանակներում Թենզոր անունով հայտնի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որը վերջերս բավական հաճախ Է Լոնդոնից այցելում Հայաստան, ավելին, նույնիսկ փորձում Է այստեղ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ընդլայնել իր բիզնեսը՝ երբեմն հայ գործարարների հաշվին»,– գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ հաջորդ նախագա՞հ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «փակ» ասուլիսի ժամանակ խոսե՞լ է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին. Մամուլ’