‘Կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 11-12-ը հայտարարել ոչ աշխատանքային. Ֆրանկոֆոնիայի առիթով’

1514

Կառավարությունն առաջարկելու է Ազգային ժողովին վաղը արտահերթ նիստ հրավիրել՝ ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, եւ վաղը ԱԺ արտահերթ նիստ պիտի խնդրենք հրավիրել, որպեսզի մյուս շաբաթ՝ Ֆրակոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ՝ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություն է պետք»,- ասել է Փաշինյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Սկրպալին տականք է անվանել և լրտեսությունը համեմատել է պոռնկության հետ’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը ցանկանում է «Ռեալ» հրավիրել Մարոտային’