‘Պուտինը Սկրպալին տականք է անվանել և լրտեսությունը համեմատել է պոռնկության հետ’

1980

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԳՎ բախկին սպա Սերգեյ Սկրիպալին անվանել է հայրենիքի դավաճան ու տականք: Նա լրտեսությունը համեմատել է պոռնկության հետ: Նախկինում Պուտինն ավելի զուսպ էր Սկրիպալի և նրա դստեր թունավորման  վերաբերյալ մեկնաբանություններ անելիս և Ռուսաստանի իշխանությունների մասնակցությունն այդ թունավորմանը ժխտելիս:

Ռուսաստանի նախագահն այդ մասին խոսել է Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:

«Ես տեսնում եմ, որ ձեր գործընկերներից ոմանք այն տեսությունն են զարգացնում, թե պարոն Սկրիպալը համարյա ինչ-որ իրավապաշտպան է: Նա պարզապես լրտես է: Հայրենիքի դավաճան: Այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան: Ահա, նա դրանցից մեկն է:Նա ուղղակի տականք է,- հայտարարել է Պուտինը, ապա հավելել է:- Լրտեսությունը, ինչպես և պոռնկությունը, աշխարհի ամենակարևոր մասնագիտություններից են»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը համաներում հայտարարելու նախագիծ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 11-12-ը հայտարարել ոչ աշխատանքային. Ֆրանկոֆոնիայի առիթով’