Կառլ III՝ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը

325

Եղիսաբեթ թագուհու մահվան պահին բրիտանական գահն անմիջապես և առանց որևէ արարողության փոխանցվեց նրա ժառանգորդին՝ նախկին Ուելսի արքայազնին։

Նոր արքան կկոչվի Կառլ III։

Այդպիսին է եղել նոր միապետի  ամենաառաջին որոշումը։ Նա կարող էր ընտրել իր չորս անուններից որևէ մեկը՝ Կառլ Ֆիլիպ Արթուր Գեորգ։

Չարլզի կնոջ՝ Քամիլայի տիտղոսը նույնպես կփոխվի․ այժմ նրան կանվանեն թագուհի-կոնսորտ («կոնսորտ» բառով բնութագրվում է միապետի կինը)։

Մոր մահից հետո առաջին օրվա ընթացքում Կառլը պաշտոնապես թագավոր կհայտարարվի։ Դա տեղի է ունենում Լոնդոնի Սենթ-Ջեյմսյան պալատում, արարողական մարմնի առջև, որը հայտնի է որպես Գահաժառանգության խորհուրդ։ Դրա մեջ մտնում են՝ միապետի Գաղտնի խորհրդի անդամները՝ խորհրդարանի բարձրաստիճան պատգամավորների (նախկին և գործող) խումբը, ազնվականների ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական ծառայողներ, Բրիտանիայի դեսպանները միության երկրներում և Լոնդոնի լորդ-քաղաքապետը։

Թագավորն ինքը սովորաբար այդ նիստին չի մասնակցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիայի արքայական ընտանիքի կայքում ցավակցությունների գիրք բացվել
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը