‘Կասիլյասը կարող է տեղափոխվել «Արսենալ»’

796

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի համաձայն, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փոխարինող է փնտրում լեհ Վոյցեխ Շչեսնիի համար, որի խաղից դժգոհ է:

Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումները մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ նրա  խաղը մադրիդիցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում խիստ քննադատության էր ենթարկում:

 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Սիմոնյանն ընտրագրավը չի վճարում ու պահանջում է Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցել’
Հաջորդ հոդվածը‘Թալին-Գյումրի ճանապարհահատվածը բացվել է’