‘Կասիլյասը չի ճաշի Մոուրինյուի, Արբելոայի և Ալոնսոյի հետ’

1722

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, «Twitter»-ի իր պաշտոնական էջում պատասխանելով երկրպագուների հարցերին, ակնարկել է, որ լավ հարաբերություններ չունի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և նախկին թիմակիցներ Ալվարո Արբելոայի ու Խաբի Ալոնսոյի հետ։

«Եթե ընտրություն կատարեիր Մոուրինյուի, Արբելոայի և Ալոնսոյի միջև, նրանցից ու՞մ հետ կճաշեիր»,- հարցել է երկրպագուներից մեկը։

Իկեր Կասիլյասի պատասխանը կարճ է եղել․ «Քեզ հետ»։

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ռեալը» մարզել է 2010-2013 թվականներին։ Պորտուգալացի մասնագետը բազմիցս տարաձայնություններ է ունեցել Կասիլյասի հետ՝ նրան դարձնելով պահեստային դարպասապահ։ Այդ ընթացքում Կասիլյասի թիմակիցներից Ալվարո Արբելոան և Խաբի Ալոնսոն, ովքեր այժմ խաղում են համապատասխանաբար «Վեսթ Հեմում» և «Բավարիայում», համամիտ են եղել Մոուրինյուի դիրքորոշման հետ։

Նախորդ հոդվածը‘Բիլիչ․ Կոնտեն չի վիրավորել Մոուրինյուին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա․ Պետք չէ մոռանալ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձառու մասնագետ է գլխավորում’