‘Բիլիչ․ Կոնտեն չի վիրավորել Մոուրինյուին’

1581

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ակտիվ պահվածքը վիրավորական ժեստ համարում։

Հիշեցնենք, որ «Չելսին» 4։0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո Կոնտեին ասել է․ «Երկրպագուներին պետք է ոգևորել 1։0 հաշվի ժամանակ, իսկ 4։0-ի ժամանակ դա վիրավորական է մեզ համար»։

-Չգիտեմ, թե ինչ է մտածում Մոուրինյուն, բայց կարծում եմ՝ Կոնտեն նրան չի վիրավորել։ Նա պարզապես ցանկանում էր, որ երկրպագուները ֆանտաստիկ խաղի համար արժանին մատուցեն ֆուտբոլիստներին։

Մարզչական գոտում յուրաքանչյուրն իրեն պահում է այնպես, ինչպես ցանկանում է։ Ինչ-որ մեկը պարզապես հետևում է խաղին, իսկ ոմանք ապրում են դրանով։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ես Կոնտեի կողմից որևէ վատ բան չեմ նկատել։ Բոլորս տեսանք տիպիկ Կոնտեին՝ դրական իմաստով ագրեսիվ ու էմոցիոնալ, — Բիլիչի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Նախորդ հոդվածը‘Twitter-ը նոր զանգվածային կրճատումների է նախապատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը չի ճաշի Մոուրինյուի, Արբելոայի և Ալոնսոյի հետ’