‘Կասիլյաս. «Բնականաբար, ցանկանում եմ՝ «Ռեալը» հաղթի» ‘

1077

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ հանդես է գալիս «Պորտուում», հույս է հայտնել, որ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղում կհաղթի մադրիդյան թիմը:

-Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից այս հանդիպումը, հավանաբար, այնքան էլ կարևոր չէ «Բարսելոնայի» համար: Չեմպիոնական տիտղոսը նվաճելու և Չեմպիոնների լիգայի խաղերի վրա կենտրոնանալու համար նրանց ոչ-ոքին էլ է բավարար: Եթե հաղթանակ տոնի «Ռեալը», միավորների տարբերությունը կկրճատվի, և գուցե հնարավոր լինի սխրանք կատարել… Չնայած չեմպիոն դառնալը շատ բարդ կլինի: 

«Ռեալի» ֆուտբոլիստները պետք է խաղադաշտում ուժ չխնայեն և փորձեն հաղթել: «Ռեալում» իմ ժամանակն անցել է, և ես այժմ որպես երկրպագու եմ հետևելու խաղին: Բնականաբար, ցանկանում եմ՝ «Ռեալը» հաղթի: Կեյլոր Նավասը հիանալի աշխատանք է կատարում: Հույս ունեմ՝ առաջիկա խաղից նա հաճույք կստանա և նրա համար ամեն ինչ լավ կընթանա,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին: Այժմ կատալոնական թիմը 10 միավորով գերազանցում է «Ռեալին»:

Նախորդ հոդվածը‘ Ռայոլա. «Մխիթարյանի՝ «Բորուսիայից» հեռանալու հավանականությունը փոքր է»’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. «Հուսով եմ, որ Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա»’