‘Կասիլյաս. « Բոլորը կենտրոնացել էին ինձ վրա, իսկ ես լռում էի՝ ելնելով ակումբի շահերից»’

1171

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը վավերագրական կինոնկարում պատմել է Ժոզե Մոուրինյոյի օրոք Արքայական ակումբում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին, փոխանցում էMarca  ն: Իսպանացի խաղացողը լարված հարաբերություններ ուներ Մոուրինյոյի հետ, ինչի հետեւանքով դուրս մնաց մեկնարկային կազմից: Տարաձայնությունների առիթ էր եղել նաեւ Կասիլյասի զրույցը «Բարսելոնայի» խաղացողներ Չավի Էրնանդեսի եւ Կարլես Պույոլի հետ:

«Նրանց առջեւ գլուխս խոնարհելու համար չզրուցեցի Չավիի եւ Պույոլի հետ: Պարզապես այն ամենը, ինչ տեղի է ունենում անընդունելի էր: Բոլորը կենտրոնացել էին ինձ վրա, իսկ ես լռում էի՝ ելնելով ակումբի շահերից: Գիտեին, որ խաղացողներից շատերը վատ հարաբերություններ ունեն Մոուրինյոյի հետ, սակայն քավության նոխազը դարձա ես: Այդուամենայնիվ, ես չէի պատրաստվում դիմել ակումբի ղեկավարությանը»,- կինոնկարում պատմել է Կասիլյասը:

Մոուրինոյի ժամանակ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» դիմակայության շուրջ լարվածությունը հասավ գագատնակետին, եւ շատերը մտավախություն ունեին, որ այդ բացասական մթնոլորտը կարող է վատ անդրադառնալ Իսպանիայի հավաքականի վրա: Այդ պատճառով էլ Կասիլյասը հավաքականում թիմակիցներ Չավիի եւ Պույոլի հետ զրույցով փորձել էր լիցքաթափել մթնոլորտը: 

Նախորդ հոդվածը‘Կոստան ուզում է վերադառնալ «Ատլետիկո»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է Բենզեմային ու Վալբուենային’