‘Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է Բենզեմային ու Վալբուենային’

1017

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լը Գղեթը կարծում է, որ «Լիոնի» հարձակվող Վալբուենային շանտաժ անելու սկանդալում հազիվ թե կարելի է մեղավոր համարել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Երկու ֆուտբոլիստներն էլ, սակայն, այդ աղմուկից հետո հավաքական չեն հրավիրել՝ նոյեմբերյան խաղերի համար:

«Ես ցանկացած դեպքում հարգում եմ անմեղության կանխավարկածը: Վալբուենան միանգամայն ճիշտ է եղել, որ դիմել է իրապահ մարմիններին: Բենզեման հարգաժան մարդ է, Ֆրանսիայում լավագույն կենտրոնական պաշտպանը: Ես հավատում եմ նրանց երկուսին էլ: Հիմա Բենզեման դժվարին իրավիճակում է: Ցավում եմ: Իսկ Վալբուենան զոհ է», — Լը Գղեթի խոսքերն է մեջբերում AFP-ն:

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. « Բոլորը կենտրոնացել էին ինձ վրա, իսկ ես լռում էի՝ ելնելով ակումբի շահերից»’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը 210 մլն եվրո կհատկացնի տրանսֆերների համար’