‘Կասորլան 2015 թվականից հետո առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական’

1026

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակը Ֆարերյան կղզիների և Շվեդիայի ընտրանիների հետ հանդիպումների համար:

Հատկանշական է, որ հավաքական է վերադարձել Սանտի Կասորլան: «Վիլյառեալի» կիսապաշտպանը 2015 թվականից հետո առաջին անգամ է կրելու ազգային հավաքականի խաղաշապիկը:

Ծանր վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը 11 վիրահատություն է տարել ու բացակայել խաղադաշտից 18 ամիս.

Դարպասապահներ —  Կեպա Արիսաբալագա, Դավիդ դե Խեա, Պաու Լոպես

Պաշտպաններ —  Սերխիո Ռամոս, Խեսուս Նավաս, Դիեգո Լյորենտե, Դանի Կարվախալ, Մարիո Էրմոսո, Ինիգո Մարտինես, Խոսե Գայա, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո

Կիսապաշտպաններ — Սանտի Կասորլա, Դանի Պարեխո, Ռոդրի Էրնանդես, Սերժի Բուսկետս, Ֆաբիան Ռուիս

Հարձակվողներ — Միկել Օյարսաբալ, Ռոդրիգո, Յագո Ասպաս, Ալվարո Մորատա, Մարկո Ասենսիո, Իսկո

Նախորդ հոդվածը‘ВВС. ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Լիվերպուլ»-ի հարրձակվողին’
Հաջորդ հոդվածը‘1990-ականների օրվելյան խեղաթյուրումը. Առավոտ ‘