‘Կասպեր Շմեյխել. «Ինձ դուր չի գալիս, որ բոլորն ինձ համեմատում են հորս հետ»’

1229

Անգլիական «Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտարարել է, որ չի ցանկանում համեմատվել իր հոր հետ, տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Շմեյխելի հայրը` Պետերը ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

«Իրավիճակն ավելի է սրվում: Կարծում էի, թե այդ համեմատությունները վերջ կունենան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:

Ես արդեն 29 տարեկան եմ, ես արդեն իսկ հայր եմ, սակայն կան մարդիկ, ովքեր ինձ դեռ համեմատում են իմ հոր հետ: Դա ինձ դուր չի գալիս»,- հայտարարել է Շմեյխելը:

Նախորդ հոդվածը‘UA-Football. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի միայնակ աստղն է’
Հաջորդ հոդվածը‘Ջորդան Հենդերսոն. «Կլոպն ապրում է ֆուտբոլով»’