‘Կավե արձանները կնվիրաբերեն համանուն տուն-թանգարաններին ‘

969

Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակում իրականացված «Մեր հանճարները մեր կողքին են» քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրված հայ մեծանուն արվեստագետների արձանները առաջիկայում, որպես նվեր կփոխանցվեն համանուն տուն-թանգարաններին: Այս մասին iLur.am-ին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև մանկապարտեզներում երեխաների սննդի մշտական վերահսկողությանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

«Ցանկացած խախտման դեպքում ձեռնարկեք համապատասխան քայլեր: Բացի այդ, հետևեք նաև, որպեսզի այս գործընթացում նախակրթարան հաճախող երեխաների ծնողների անմիջական մասնակցությունը լինի շարունակական», — նշել է քաղաքապետը:

«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերին աջակցելու նպատակով գումարների փոխանցման պարտադրումը, ինչպես նաև դպրոցներում ուսումնաօժանդակ իրերի վաճառքի դեպքերը բացառելու մասով կրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ կազմակերպվում են պարբերական խորհրդակցություններ և ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Մանկության տոն` Հյուսիսային պողոտայում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արտագաղթել է «մի ամբողջ Ղարաբաղ» ‘