Կատալոնիայի առաջնորդը հուսով է, որ 2024 թ․ հանրաքվեի հարցով կբանակցի Իսպանիայի իշխանությունների հետ

176

Իսպանական Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը հույս ունի 2024 թ․ սկզբին բանակցություններ սկսել Իսպանիայի կառավարության հետ անկախության հանրաքվեի հարցով։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հերքել է Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, քանի որ նման հանրաքվեի անցկացումը նախատեսված չէ թագավորության սահմանադրությամբ։

2017 թ․ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն տեղի ունեցավ թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ։ Մադրիդը հենց սկզբից այդ հանրաքվեն անօրինական ճանաչեց և հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները։ Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց  անկախ հանրապետություն հռչակելու բանաձևը։ Ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործի դրեցին սահմանադրության 155 հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել շրջանի ինքնավարությունը։ Նախկինում այդ հոդվածը երբևէ չէր կիրառվել։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինան հակառուսաստանյան սադրանք է հորինել
Հաջորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի «հանճարեղ» դասը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին